Կոտայքի մարզպետը դիմել է դատարան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 2015 թ. մարտի 24-ի որոշումը, ըստ որի՝ համայնքի մի շարք փողոցներ անվանվել են նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով:

Կոտայքի մարզպետի հայցադիմումը դատարան է ստացվել հուլիսի 8-ին և մակագրվել դատավոր Արթուր Ծատուրյանին: Դեռևս գործով դատական նիստ չի նշանակվել:

Նոր Գեղիի ավագանու անդամները 4 տարի առաջ միաձայն համայնքի Երևանյան փողոցը անվանակոչել էին 1985-2018 թվականներին համայնքը ղեկավարած Թևոսյանի անունով:

Ֆրոնտիկ Թևոսյանն իր անունով էր անվանակոչել նաև գյուղի երաժշտական դպրոցը:

Այս թեմայով
am