Արարատյան դաշտից տարեկան 1 միլիարդ 500 միլիոն ջուր ենք տեղափոխում Ադրբեջան. Ջավադյան

Արարատյան դաշտին ինչու ենք մենք հիմա մեծ քանակությամբ ջուր տալիս: Այս մասին խորհրդարանում Սևանա լճի հարցով քննարկման ժամանակ հայտարարեց Սևանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը:

Ջավադյանի խոսքերով, Արարատյան դաշտից տարեկան 1 միլիարդ 500 միլիոն ջուր է տեղափոխվում Ադրբեջան. «Այսօր 22 հազար հեկտար անապատացման է գնում, որովհետև ճնշումային զոնան 22 հազարով պակասել է: Այսօր ատոմակայանի հովացման սիստեմը մեծ ռիսկի տակ է: Շատրվանող զոնան 9 անգամ պակասել է»:

Հիշեցնենք, որ երեկ կառավարության մոտ բողոքի ակցիա էին անում Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները՝ պահանջելով լուծել իրենց ոռոգման ջրի հարցը: Գյուղացիները ևս խոսում էին ջրի թույլ ճնշման մասին:

 

Այս թեմայով
am