Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը տեսակցել է ռադիոակտիվ նյութի գործով կասկածվող ՀՀ քաղաքացուն

Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը տեսակցել է ռադիոակտիվ նյութ տեղափոխելու գործով կասկածվող ՀՀ քաղաքացուն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, նշելով, որ ՀՀ քաղաքացին որևէ բողոք չունի:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ավելի վաղ տեղեկացրել էր, որ հուլիսի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Մ․Մ․-ին, ով, վրացական կողմի հաղորդմամբ, կասկածվում է հայ-վրացական սահմանին հայտնաբերված ռադիոակտիվ նյութի սեփականատերը լինելու համար։

Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:

Այս թեմայով
am