Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու վերաբերյալ որոշումը կասկածի տակ պետք է դրվի. իրավաբան

Հայաստանում նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոներկու նոր մարմին՝ Հակակո- ռուպցիոն կոմիտե եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Աոաջին մարմինը զբաղվելու է կոռուպցիոն հանցագործությունների նախաքննություններով, իսկ երկ­րորդը ' հակակոռուպցիոն կրթու­թյամբ, պաշտոնյաների հայտա­րարագրերով:

Վերջին օրերին բուռն քննարկումներ եղան «Կո­ռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքում փո­փոխություններ կատարելու մասին» նախագծի շուրջ, որը հանրային քննարկման չի դրվել: «Առավոտ»-ի հետ զրույցում Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, իրավա­բան Սյուզաննա Սողոմոնյանն ասաց, որ նախագիծը ոչ միայն սահմանված կարգով հանրային քննարկումների փուլ չի անցել, այլ նաեւ ներկայացված չեն առա­ջարկվող փոփոխությունների հիմ­նավորումները: Սյուզաննա Սողոմոնյանի համար ընդունելի չէ նա­խագծի հեղինակի կամ հեղինակ­ների այն հակափաստարկը, որ օրենքը նախկինում բավականաչափ քննարկվել է, ուստի առաջարկվող փոփոխությունները կա­րող են նաեւ հանրային քննարկում­ների չդրվել: Նա նկատում է, որ ժամանակին քաղհասարակության ներկայացուցիշները առաջարկներ են ներկայացրել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հիմնական օրենքի մասով, ոչ թե առաջարկվող փոփոխությունների: Ի՞նչ է առաջարկվում այս նախագ­ծով, ինչը հեղինակները չեն ցան­կանում հանրայնացնելբ Aгavot.am- ի հարցին, Սյուզաննա Սողոմոնյանը պատասխանեց, որ աոաջին փոփոխությունը մրցութային խորհրդի վերացումն է, երկրոր­դը` հանձնաժողովի անդամին ներ­կայացվող չափանիշների փոփո­խությունը:

Չափանիշները էակա­նորեն նվազեցվել են: Մեր զրու­ցակցի մոտ տարակուսանք է առա­ջացնում նաեւ այն, որ Աժ նախա­գահ Արարատ Միրզոյանը ներկա­յացրել է, իբր նախագիծը ինքն է մշակել, բայց «Իմ քայլի» պատգա­մավոր Հերիքնագ Տիգրանյանը հարցազրույցներում հայտարարել է, որ աշխատանքային խումբ է ձևավորվել, որի անդամների կոնսենսուսով էլ մշակվել է նախագիծը: Իրարամերժ այս տեղեկություննե­րը, մեր զրուցակցին հիմք են տա­լիս գործընթացը ոչ թափանցիկ եւոչ իրավական որակելու:

Մրցութային խորհրդի վերացումը պայմանավորվում է նրանով, որ այդպիսով փորձ է արվում ապահո­վել Հայաստանում ինքնավար մար­մինների ձեւավորման գործընթացի միասնականությունը:

Սյուզաննա Սողոմոնյանը նկատում է՝ շատ ավելի վատ է, երբ փորձ է կատար­վում օրենսդրական ոչ հիմնավոր փոփոխությունները ներկայացնել Սահմանադրության լույսի ներքո: Մինչդեռ, գործնականում, իր գնահատմամբ, նպատակը հիմնավոր փոփոխություններ կատարելու իմի­տացիա ստեղծելն է: Իսկ բովան­դակային մասով, մեր զրուցակցի պնդմամբ, առաջարկվող փոփոխու­թյունները հենց խախտում են Սահ­մանադրությունը, քանի որ ՀՀ սահ­մանադրությունը չի սահմանում ինքնավար մարմինների ձեւավորումը մեկ միասնական կարգավորում ունենալու պահանջ:

Նաեւ Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մա­սին Ջակարտայի հայտարարու­թյամբ հակակոռուպցիոն գործա-կալությունների ղեկավարները պետք է նշանակվեն մի գործընթա­ցի միջոցով, որն ապահովում է նրանց ապաքաղաքական դիրքո­րոշումը, անկողմնակալությանը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը:

Այսինքն, ստացվում է, որ հանձնաժողովի անդամի ընտրության համար մրցութային կարգ չնախատեսելով, օրենքի նա­խագծի հեղինակները խախտում են վերը նշված սկզբունքները: Մրցութային խորհուրդն, ի դեպ, ստեղծվել էր Աժ նախկին խոսնակ Արա Բաբլոյանի կարգադրությամբ:

Առաջար­կի հեղինակները պնդում են, որ այդ խորհրդի գործունեությունը ավտո­մատ կերպով դադարեցվել է նախ­կին խորհրդարանի գործունեության դադարեցման հետ:

Սյուզաննա Սո­ղոմոնյանը հակափաստարկ է բե­րում. «եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ապա պետք է կասկածի տակ դրվի 6-րդ գումար­ման Աժ որոշումը՝ Նիկոլ Փաշինյա­նի կողմից ՀՀ վարչապետի պար­տականությունները ստանձնելու վե­րաբերյալ: Ազգային ժողովի լուծարվելու հետ մեկտեղ այն եւս պետք է վերացված համարվեր»:

 

Այս թեմայով
am