Ուռուցքաբանական հիվանդությունների ճառագայթային թերապիա ծառայության մասով կատարվել են փոփոխություններ. Արսեն Թորոսյան

Հուլիսի 4-ից ուռուցքաբանական հիվանդությունների ճառագայթային թերապիա ծառայության մասով կատարվել են փոփոխություններ: Այդ մասին գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նախկինում հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար` բացառությամբ սոցիալական խմբերի շահառուների, այն իրականացվում էր համավճարային սկզբունքով:

Այժմ արդեն ողջ բնակչության համար` անկախ պացիենտի սոցիալական կարգավիճակից, ներխոռոչային սարքերով` TERAGAM ճառագայթային և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով բուժումն իրականացվում է ամբողջությամբ անվճար:

Իսկ նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությաունների ցանկում ընդգրկված 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով (այդ թվում VARIAN սարքով) բուժօգնություն ստացող շահառուների շրջանակը մինչև 7 տարեկանից ընդլայնվել է` հասցնելով մինչև 18տ.։ 2019թ. փետրվարից այս սարքով անվճար կարող էին բուժվել նաև 30.01 և ավելի անապահովության բալ ունեցող նպաստառու ընտանիքի անդամները և 6 այլ խմբերի քաղաքացիներ։

Այս թեմայով
am