Ինչո՞ւ են բարձրացվում աշխատավարձերը և թոշակները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնի ժողովրդահաճո վերջին որոշումներից են՝ թոշակների 10 տոկոսով և մինիմալ աշխատավարձերի՝ 13 հազար դրամով բարձրացումը... Շատ կարևոր որոշումներ են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ իշխանություններն ընդհանրապես չէին ցանկանում այս մասին խոսել և ժողովրդին պահում էին "на коротком поводке", որ շատ "չհաբռգի", չիմանա ինչ բան է լավ ապրելը, որն ընտրյալների մենաշնորհն էր և ընտրությունից ընտրություն մեծ հաճույքով իր ձայնն էժան գնով վաճառի իշխանություններին...

Շատ դեպքերում հենց սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն ու սոցիալական անարդարություններն էլ 2018 թ-ի գարնանը ժողովրդին դուրս բերեցին հրապարակներ, ինչի արդյունքում ՀՀԿ-ի իշխանությունը տապալվեց... Փաշինյանի ձևավորած կառավարությունը չկարողացավ պայքարել Թավշյա հեղափոխությունից հետո կտրուկ գնաճի դեմ, որի հետևանքով ժողովրդի կենսամակարդակն էլ ավելի անկում ապրեց, քան նախորդ իշխանությունների օրոք... Որոշ չափով, իրավիճակը շտկելու նպատակով, առողջապահության, պաշտպանության, ոստիկանության ոլորտներում աշխատողների աշխատավարձերը ինչ-որ չափով բարձրացվեցին, որը մեծ ազդեցություն չունեցավ հասարակության լայն շերտերի սոցիալական վիճակի բարելավման վրա...

Այս թեմայով
am