Չնայած անհանգստություններին՝ Սևանից այս տարի ևս ջրառ կատարվելու է

«Փաստ» թերթը գրում է. «Իշ­խանության ներսում բավականին լուրջ է դրված Սևանա լճից ջրառ կատարելու հար­ցը: Ինչպես հայտնի է, Սևանը էկոլոգիա­կան լուրջ խնդիրների առաջ է կանգնած, մասնագետների դիտարկմամբ՝ դա կապ­ված է մեծ ծավալի ամենամյա ջրառի և ձկան պաշարների սպառման հետ:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ինչքան էլ մասնագետները պնդում են, որ ջրառը կհանգեցնի լճի վերջնական ճահճացմանը և կունենա անդառնալի հետևանքներ, այնու­ամենայնիվ, քաղաքական որոշում կա այս տարի ևս ջրառ կատարել Արարատյան դաշտում և մերձակա բնակավայրերում ոռոգում կազմակերպելու, ինչպես նաև ՀԷԿ- երի բնականոն աշխատանքը ապահովելու համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am