Արսեն Օհանյանն ազատվել է աշխատանքից. «Factor.am»

Այսօր աշխատանքից ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանը։

Նա ազատվել է նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով։

Տեղեկությունը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է սոցապծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանը։ Նա ասաց, որ նախարարի հրամանն իջեցվել է այսօր՝ հուլիսի 16-ին։

Այս թեմայով
am