Երևանի քաղաքապետարանում միջազգային ընկերության մասնակցությամբ քննարկվում է հանրային տրանսպորտի բարեփոխման ծրագիրը

Երևանի քաղաքապետարանում ընթանում է քննարկում՝ հասարակական տրանսպորտի վիճակի բարելավման վերաբերյալ: Հրավիրվել է միջազգային խորհրդատվական WYG ընկերությունը, որը ներկայացնում է հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը, միջազգային խորհրդատվական ընկերությունների մոտեցումները:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախ ներկայացրել է հանդիպման նպատակները, որից հետո միջազգային ընկերության ներկայացուցիչը խոսել է տրանսպորտի բարեփոխումների միջազգային մոդելի մասին: Ներկա են նաև կառավարության, մասնագիտական խմբի, հասարակական կազմակերպությունների, Երևանի քաղաքապետարանի առանձնացված ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ:

Այս թեմայով
am