Բաքվում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպում է տեղի ունեցել

Բաքվում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպում է տեղի ունեցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոփիո Քացարավան, tտեղեկացնում է «Ալիք Մեդիան»:

Նրա խոսքով, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ընթացող գործընթացները, եռակողմ համագործակցության հարցերն ու մարտահրավերները:

«Արդեն երկրորդ տարին է, որ այս ձևաչափով հանդիպումներ ենք անցկացնում։ Սա լավագույն հարթակն է երեք երկրների արտաքին հարաբերությունների կոմիտեների մասնակցությամբ՝ ընդհանուր հարցերի, մարտահրավերների, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորությունների քննարկման համար: Այսօրվա հանդիպմանը համաձայնության եկանք, որ կշարունակենք աշխատանքները այս ձևաչափը զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ»,- գրում է պատգամավորը:

Նրա խոսքով, հաջորդ տարի նույնպես նախատեսվում է հանդիպում, որի ընթացքում կքննարկեն տարվա ընթացքում հասած արդյունքները:

Այս թեմայով
am