Պայթյուն Ադրբեջանին զենք վաճառած իսրայելական ընկերության գործարանում

Իսրայելում պայթյուն է եղել ռազմարդյունաբերական ընկերություններից մեկի գործարանում, որը գտնվում է մայրաքաղաք Թել Ավիվի մոտ գտնվող բնակավայրերից մեկում։ Միջադեպը եղել է Israel Military Industries (IMI) ընկերության՝ ծխագլանային նռնակների արտադրամասում, ինչի պատճառով էլ ծխի հսկայական սյուն է բարձրացել։

Փրկարարների հաղորդումների համաձայն՝ մարդկային կորուստներ չեն գրանցվել։ Նույնիսկ մեծ քանակի ծուխը, ըստ նախնական տվյալների, որևէ վնաս չի հասցրել արտադրամասի աշխատողներին։

Այս ընկերությունը զբաղվում է իսրայելական հրազենի հայտնի տեսականու՝ «Ուզի», «Գալիլ» ատրճանակների, «Տավոր» ավտոմատների, Ադրբեջանին վաճառված LAR-160 համազարկային կրակի ռեակտիվ կայանների և այլ սպառազինության, ինչպես նաև ծխաքողարկման վերը նշված միջոցների արտադրությամբ։

Այս թեմայով
am