Փաշինյանը որոշում է կայացրել. օպերատիվ շտաբ կստեղծվի

Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման և ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացման նպատակով ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ):

Որոշմամբ հաստատվել է շտաբի անհատական կազմը:

11 հոգանոց շտաբը գլխավորլու է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: 

Հանձնարարվել է աշխատանքային խմբին (շտաբին) կազմակերպել աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաեւ դանց կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ ՀՀ վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության առաջարկություններ: 

 

Այս թեմայով
am