Դասականի այս խոսքերը, ըստ էության, բնորոշում են Փաշինյանի քաղաքականությունը. Շարմազանով

Ավելի լավ է ոչինչ չանել, քան անել ոչինչ:

Դասականի այս խոսքերը ըստ էության բնորոշում են Փաշինյանի քաղաքականությունը:

Խոստացավ Արցախի վերադարձը բանակցային սեղան, ստացանք հակահայկական հայտարարություններ:

Խոստացավ տնտեսական հեղափոխություն, ստացանք ոչինչ:

Խոստացավ ներգաղթ, արտագաղթն ավելացավ:

Խոստացավ ներդրումներ, ունեցանք ներդրումային անկում:

Խոստացավ սոցիալական վիճակի բարելավում, ստացանք գնաճ:

Հռչակեց սեր և համերաշխություն,ունեցանք սևեր և սպիտակներ:

Խոստացավ ժողովրդավարություն, ստացանք դիկտատուրա:

Հ.Գ. Ավելի լավ է ոչինչ չանել, քան ոչնչացնել տասնամյակներով կառուցածը:

Էդուարդ Շարմազանով

 

Այս թեմայով
am