Փաշինյանը որոշել է. ո՞ր երեք մարզպետները «կգնան տուն»

«Փաստ» թերթը գրում է. «Այն փաստը, որ ցանկացած իշխանության համար կարեւորագույն բաղադրիչ է համարվում ճիշտ կադրային քաղաքականությունը, եւ հենց դրա շնորհիվ է հնարավոր լինում կազմակերպել ճիշտ կառավարում, գրեթե անբեկանելի ճշմարտություն է։ Ահա այս խնդրի հետ կապված՝ ՀՀ գործող իշխանությունները կանգնած են լուրջ «դիլեմայի» առաջ՝ հատկապես մարզպետների հետ կապված։

«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը նախատեսել է իր «մարզային կադրային քաղաքականության» մեջ վերանայում կատարել եւ, ըստ էության, որոշ մարզպետներ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։ 

Խոսքը միանգամից երեքի մասին է, որոնց անունները մեր աղբյուրները թեպետ չեն նշում, սակայն ելնելով վերջին շրջանում պտտվող անուններից, դժվար չէ կռահել, թե հատկապես որ մարզպետները կազատվեն աշխատանքից , իսկ ավելի ստույգ ՝ կտեղափոխվեն այլ աշխատանքի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am