ԲԴԽ-ում կրքերը չեն հանդարտվում

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում նիստ է հրավիրվել, եւ ԲԴԽ գիտնական անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը եւ Գրիգոր Բեքմեզյանը բարձրացրել են ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի հարցը:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` գիտնական անդամները ասել են, որ 2018 թվականի նոյեմբերին Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, եւ իրենք պատրաստվում են քննել այդ դիմումը եւ ԲԴԽ-ի հուլիսի 15-ի օրակարգում ներառել են Նախշուն Տավարացյանի հարցը:

Ի պատասխան` Նախշուն Տավարացյանն առարկել է` ասելով. «Ես, դատական օրենսգրքի համաձայն, իմ պաշտոնը ստանձնել եմ 2019 թվականի հուլիսի 11-ին, դարձել եմ լիարժեք ԲԴԽ անդամ եւ երդում տալուց հետո Ձեզ հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, ուստի հետաքրքիր է` Դուք ինչ դիմում եք ուզում քննարկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am