Էլիտար հարսանիքի քավորը եղել է նախագահ Արմեն Սարգսյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ Սուրբ Ղազար կղզում տեղի է ունեցել Վահան Փափազյանի (ԱԳ նախարար) որդու` Դավիթ Փափազյանի հարսանյաց հանդեսը: Նա «Բիզնես Արմենիա» հիմնադրամի տնօրենն է, որը Սանկտ Պետերբուրգում ներկա էր գտնվել Փաշինյան-Պուտին հանդիպմանը` առաջացնելով ռուսների զարմանքը:

Հարսանիքի քավորը եղել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հատուկ քավորություն անելու համա՞ր էր Արմեն Սարգսյանը մեկնել Վենետիկ։ «Սարգսյանների  Փափազյանների ընտանիքներն ունեն երկար տարիների բարեկամություն՝ Դավիթ Փափազյանի մեծ հայրն ու մայրը նախագահ Արմեն Սարգսյանի ծնողների ընկերներն են  միասին` 1946թ. հայրենադարձվել են Հայաստան:  Դավիթ Փափազյանի  Ջուլիայի պսակադրությունը, այո, տեղի է ունեցել Սուրբ Ղազար կղզում:

Նույն օրը նախագահը Սբ Ղազարում հանդիպել է Մխիթարյան  միաբանության հայրերի հետ` նա»,- մեր հարցին ի պատասխան՝ ասացին նախագահականից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am