«Թուզը Մեղրիի բրենդն է և չունի իրացման խնդիր` 5 տոննա թուզ արտահանվեց ՌԴ. Ալիկ Հովհաննիսյան

2017թվականից Մեղրիում  իրականացվում են բնապահպանական ծրագրեր, որոնք նաև ունեն  սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման ազդեցություն:  
«Պահպանվող տարածքների աջակցման» ծրագրի ֆինանսավորմամբ  Մեղրի համայնքում իրականացվում են  բնապահպանական ծրագրեր՝ ունեցող բնակիչների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման բաղադրիչ:

Այժմ այդ դրամաշնորհային ծրագրով իրականացվում է չորս նախագիծ:
Այս տարի «պահպանվող տարածքների  աջակցման» ծրագրերի ֆինանսավորմամբ  միայն  «պտղաբուծության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը իրականացնում է երկու ծրագիր՝ այգեգործության զարգացմանն և պատրաստի չորամրգի իրացման ՝ հիմնադրելով մթերման կետ:

«Պտղաբուծություն զարգացման  կենտրոն» ՀԿ- նախագահ  Ալիկ Հովհաննիսյանը  meganews.am-ի հետ զրույցում նշեց, որ մոտ 500 հատ կեռասի տնկի .800 հատ սալորի և 500 հատ թզի տնկիների ներկրում է կատարվել տարածաշրջան և բաժանել է մերձարաքսյան գոտու մոտ 220 տնտեսվարող-ֆերմերների:

Տնկիները բերվել են մարտ ամսին,  այնուհետև  մոտ  25 հազար նուռ է դրվել   և 1000 հատ թուզ:
«Թուզը Մեղրիի բրենդն է և չունի իրացման խնդիր, դրանով է պայմանավորված թզի այգիների լայնակի հիմնադրումը» ,- meganews.am-ի հետ զրույցում ասաց Ալիկ Հովհաննիսյանը  նշելով, որ երկու տարում Մեղրիում գյուղացիները մոտ  15 հազար հատ   թզենի  են տնկել, և անցյալ տարի  առաջին անգամ  միայն ֆուռերով  5 տոննա թուզ արտահանվեց Հայաստանից ՌԴ:

Մինչև այդ  այն արտահանվում էր  միայն  ինքնաթիռով և ավելի քիչ  քանակությամբ:
Իսկ մթերման կետի շինարարության ավարտից հետո Մեղրեցի փոքր արտադրողները հնարավորություն կունենան  մթերելու իրենց արտադրանքը:

ՊՏԱԾ թիմի ղեկավարի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանն էլ իր խոսքում նշեց,որ  մինչ օրս քաղաքը չունի գյուղատնտեսական շուկա, չկան կամ կան շատ քիչ քանակությամբ մթերման կետեր, ահա թե ինչու են   փորձում այս ներդրումներով իրենց  ֆինանսական աջակցությամբ խթանել,  ուժեղացնել այդ տնտեսական բաղադրիչը, գյուղացուն կտրելու բնությունից հավելյալ անգամ օգտվելու կարիքից:

Մարգարիտա Դավթյան

 

Այս թեմայով
am