Եթե մինչև չորեքշաբթի հարցին լուծում չտան, փողոց եմ փակելու. Սասուն Միքայելյան

Արդեն հայտնել ենք այն մասին, որ Սևանի տնտեսվարողները փակել են Երևան-Սևան մայրուղին և բողոքի ակցիա են իրականացնում: Նրանց խոսքերով, Սևանա լճի մասին խոսակցություններից հետո այցելուների թիվը կտրուկ նվազել է: Նրանք պահանջում են իշխանություններից՝ եթե ջուրը թունավոր է, թող կարատին հայտարարեն, իսկ եթե թունավոր չէ, թող ֆլեշմոբ անեն ու ցույց տան դա:

Այս պահին ակցիայի մասնակիցների հետ հանդիպում է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Միքայելյանն առաջարկեց բացել փողոցը և սպասել մինչև չորեքշաբթի. «Եթե այդ օրը հայտարարություն չլինի, ես գալու եմ իրար հետ ճանապարհը փակենք: Սա թող լինի նախազգուշացում»:

ԱԺ պատգամավորը նաև պատրաստակամություն հայտնեց գնալ ու լողալ Սևանա լճում:

Երբ ակցիայի մասնակիցներից մեկը հանդիպում պահանջեց նախարարների հետ, Միքայելյանն ասաց. «Ինչի ես պակաս նախարաար եմ»:

Փողոցն այս պահին արդեն բաց է:

Այս թեմայով
am