Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցումը ձեռնտու չէ

Իրանական հեղինակավոր լրատվական գործակալություններից մեկը Ադրբեջանին կապվելու նպատակով կառուցվող Ղազվին-Ռաշթ-Ասթարա երկաթգծի շահութաբերության վերաբերյալ հրապարակել է փորձագիտական մի ուշագրավ գնահատական, ըստ որի՝ այս երկաթգծի համար Իրանի բյուջեից միլիարդավոր թումանների հատկացումն անարդյունավետ է, քանի որ նույնիսկ եթե Ադրբեջանն էլ մասնակցություն ունենա, ապա միևնույնն է, այս նախագծի շահագործումը շահութաբեր չի լինի:
Այդ համատեքստում, երկաթուղու հարցերով իրանցի փորձագետ Լաջևարդին, նշում է, որ Ադրբեջանի հետ երկաթգիծ կառուցելու փոխարեն ճիշտ կլինի օգտագործել արդեն իսկ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեցող երկաթգիծը՝ նկատի ունենալով Նախիջևանի տարածքով անցնող երկաթգիծը:
Իրանցի փորձագետը նաև հետաքրքիր առաջարկություն է անում. Ըստ որի՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի երկաթուղային համակարգը շահագործում է ռուսական ընկերությունը, ապա Իրանն ու Ռուսաստանը կարող են Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդական առաքելություն իրականացնել և վերաբացել Նախիջանով անցնող երկաթուղին, պարզ ասած՝ Իրանի բյուջեից միլիոնավոր դոլարներ հատկացնելու փոխարեն՝ Թեհրանը Նախիջանի հարցում պետք է ճնշում գործադրի Բաքվի վրա:

Արման Իսրայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս թեմայով
am