ՀՀ ՊԵԿ աշխատակիցների այցը՝ Արցախ. անցկացվել է «Թիմ բիլդինգի» տարեկան միջոցառումը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի նախաձեռնությամբ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ միջազգային համագործակցության վարչությունների աշխատակիցների համար թիմի կառուցման (team building) հերթական տարեկան միջոցառումն անցկացվել է Արցախի Հանրապետությունում։

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը եւ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը կարեւորել են երկու հանրապետությունների հարկային մարմինների միջեւ համագործակցության եւ փորձի փոխանակման շարունակականությունը։

Արցախի ֆինանսների նախարարության աշխատակիցները ներկայացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ոլորտում ԱՀ հարկային մարմնի ձեռքբերումների վերաբերյալ շնորհանդես։ Միջոցառման շրջանակում ամփոփվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ միջազգային համագործակցության վարչությունների ձեռքբերումները՝ նախորդ թիմային աշխատանքի ամրապնդմանն ուղղված միջոցառումից առ այսօր եւ նախանշված նպատակներին հասնելու համար իրականացված քայլերը:

Քննարկվել է ընդհանուր նպատակներին հասնելու գործում թիմային աշխատանքի անհրաժեշտությունը: Կազմակերպվել են խաղեր՝ ուղղված անձնային որակների բացահայտմանը, թիմային աշխատանքի հմտությունների եւ աշխատակիցների միջեւ արդյունավետ փոխգործակցության զարգացմանը։

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանն այցելել են նաեւ Կենտրոնական պաշտպանական ուղղության զորամաս։

Այս թեմայով
am