Վրաստանում վթարից տուժած 14-ամյա երեխան գիտակցության է եկել

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Վրաստանում տեղի ունեցած վթարի տուժած 14-ամյա երեխան գիտակցության է եկել.

«Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով 14-ամյա տուժած երեխային, որին ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բրիգադը՝ բաժնի վարիչ Աննա Չոբանյանի գլխավորությամբ բարեհաջող տեղափոխել էին Երևան, ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ Է ԵԿԵԼ:

Հանվել է նաև արհեստական շնչառության սարքը, երեխան սկսել է շնչել ինքնուրյուն: Հաջորդ շաբաթ, եթե վիճակը կայուն լինի, կվիրահատվի: Կյանքին սպառնացող վտանգը գնալով փոքրանում է»:

Այս թեմայով
am