Ռուսական Ս-400-ների առաջին խմբաքանակն արդեն Թուրքիայում է

Ռուսաստանի արտադրած Ս-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակն արդեն տեղափոխվել է Թուրքիա։

Դրա մասին է վկայում տեսասնյութերից մեկը, որ նկարված է Անկարայի ռազմաբազաներից մեկում և որում երևում է ռուսական դրոշով ինքնաթիռից համակարգերի իջեցումը։

Տեղեկությունը հաստատել է նաև ռուսական կողմը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ այսօր Թուրքիա են ուղարկել հրթիռային համակարգերի առաջին խումբը. այն ուղարկվել է Անկարայի «Մյուրթեդ» օդանավակայան։

Այս թեմայով
am