Մաշտոցի պողոտայի գետնանցումում հրդեհ է բռնկվել. 2 մարտական հաշվարկ է ժամանել

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 12-ին, ժամը 01:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի գետնանցումում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գետնանցումի չգործող խանութում (մոտ 15 քմ):

Հրդեհը մարվել է ժամը 03:16-ին:

Այրվել են արկղեր, էլեկտրական լարեր (մոտ 10 գմ), ինչպես նաև վնասվել են խանութի ապակիները (մոտ 2 քմ)

Այս թեմայով
am