Պուտինն ու Զելենսկին հեռախոսազրույցի ժամանակ կոնկրետ պայմանավորվածություն են ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ նշելով, որ սա Պուտինի ու Զելենսկիի առաջին շփումն էր վերջինիս նախագահ ընտրվելուց հետո:

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ կողմերը քննարկել են Դոնբասի հարցը, ինչպես նաև խոսել են գերիների փոխանակման մասին: Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են աշխատանքը շարունակել փորձագետների մակարդակով:

Իր հերթին Կիևից հայտնում են, որ նախագահները խոսել են Կերչում ձերբակալված ուկրաինացի նավաստիների մասին:

 

Այս թեմայով
am