Բողոքի ակցիա Ագարակում. պղնձամոլիբդենային գործարանի աշխատակիցները պահանջում են տնօրենի հեռացումը

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տեխտրանսպորտային պարկի աշխատակիցները կրկին գործադուլ են անում: Նրանք պահանջում են տնօրենի հեռացումը: Արդեն մի քանի օր շարունակ ընթացող բողոքի ակցիայի մասնակիցները կոմբինատի ղեկավարությունից պահանջում են վճարել գիշերային ժամերին աշխատելու, վնասակար, առանձնապես ծանր եւ առանձնապես վնասակար աշխատանքների կատարման համար օրենքով նախատեսվված հավելավճարները։ Այսօր գործադուլին են միացել նաև «Բելազի» վարորդները: Մանրամասները տեսանյութում: 

Այս թեմայով
am