Թույլ տվեք հիմա էլ լռեմ. ճանապարհային նախկին ոստիկանապետը պատասխանել է Meganews.am-ի «Բլից» հարցերին

Meganews.am-ի «Բլից» հարցերին այս անգամ պատասխանել է Երևանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արսեն Արշակյանը: Արշակյանը աշխատել է նաև ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնում:

- Առավոտյան երբ բացում եք աչքերը... Սո՞ւրճ, թե՞ թեյ...

- Միանշանակ սուրճ:

- Օրը սկսում եք ժամը

-Ոչինչ չի փոխվել՝ 7:00

- Արտահայտություն, որը հաճախ օգտագործում:

 - Մարդկային հարաբերություն

 - Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի:

- Թույլ տվեք հիմա էլ լռեմ:

 - Ինչ՞ու որոշեցիք տեղափոխվել բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում:

- Կստեմ, եթե ասեմ՝ առանց պատճառ, բայց դեռ փակագծերը բացելու ժամանակը չէ...

- Որո՞նք են Ձեր ուժեղ կողմերը:

- Որ կարողանում եմ դավաճանությունն ընդունել որպես տեխնիկական բացթողում անշնորհակալ մարդկանց կողմից:

- Ինչո՞ւ որոշեցիք շուո-բիզնեսով զբաղվել. դժվար չէ՞ր:

- Սկսեցի զբաղվել մի բանով, որն հոգեհարազատ էր,ցանկացած նոր ոլորտ ունի իր դժվարությունները, բայց դրանք հաղթահարելի են...

- Ճակատագիր կա՞, թե՞ ամեն բան մեր ձեռքերում է:

- Միանշանակ կա և նա և նա:

 - Սի՞րտ, թե՞ ուղեղ:

 - Սիրտն առանց ուղեղ վտանգավոր է, ինչպես նաև՝ ուղեղն առանց սիրտ.

- Ինչպիսի՞ն է Արսեն Արշակյանը տանը, և Արսեն Արշակյանն՝ աշխատանքում: Կա՞ն արդյոք տարբերություններ...

 - Աշխատանքի ժամանակ այլ եմ, կյանքում՝ ավելի հանդուրժող:

-Ո՞րն է Ձեր՝ դեռևս անկատար մնացած երազանքը:

- Հասնել այն ամենին, ինչին ձգտւմ եմ:

 - Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...

- Ընկերներ, որոնք ցանկացած պարագայում մնացին կողքիս:

 - Երբեք չեք փորձի...

- Այն, ինչ հարիր չէ ինձ:

 - Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...

-Երևանը և սիրելի մարդկանց միջավայրը...

- Մեկ բառով բնորոշեք Ձեզ:

- Արսեն Արշակյան, կարծում եմ՝ սպառիչ է:

 - Ազատ ժամանակ շա՞տ եք ունենում և ինչո՞վ եք սիրում զբաղվել այդ ընթացքում:

 - Անկեղծ ասած՝ այստեղ դեռ չեմ ունեցել ազատ ժամանակ:

 - Երջանկության Ձեր բանաձևը...

 - Երջանկության մասին կարելի է անվերջ խոսել, բայց կարևորներից մեկը լավ ընտանիքն է:

 - Եթե իմանաք, որ Ձեր կյանքի վերջին օրն եք ապրում

- Բոլորին լավություն կանեմ:

 - Այս պահին կուզենայիք...

- Լսել լավ լուր:

- Ձեր կյանքի գլխավոր ձեռքբերումը...

 - Այն անունը, որից չեն ամաչում ծնողներս և ընկերներս:

 - Հետևո՞ւմ եք հայաստանյան իրադարձություններին:

- Միշտ:

-Կվերադառնա՞ք Հայաստան:

 - Անշուշտ, բայց՝ ոչ հիմա:

 - Եվ վերջում...

 - Եվ վերջում, լավ եղեք, շնորհակալ եմ հարցազրույցի համար:

Զրույցը վարեց` Մարգարիտա Դավթյանը .

 

Այս թեմայով
am