ԱՄՆ-ն աշխարհին խնդրում է կարգի հրավիրել Իրանին

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բիլլ Ուրբանը հայտարարել է, որ Օրմուզի նեղուցում տեղի ունեցածը պետք է արժանանա միջազգային հանրության պատասխանին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ իրանական մոտորանավակները փորձել են որսալ բրիտանական տանկերը:

«Համաշխարհային տնտեսությունը կախված է առևտրի ազատ հոսքից, բոլոր երկրները պարտավոր են պաշտպանել ու պահպանել գլոբալ բարգավաճման այդ հիմքը»,-ընդգծել է ամերիկյան ԶՈւ-ի ներկայացուցիչը:

Նշենք, որ հուլիսի 4-ին Ջիբրալթարում բրիտնական ուժերը կալանավորեցին իրանական Grace 1 տանկերը, ինչից հետո Թեհրանը հայտարարեց, որ դա նման է ծովահենության և իրանական իշխանությունները չեն պատրաստվում համակարպվել տեղի ունեցածի հետ, հետևաբար լինելու է պատասխան քայլ:

 

Այս թեմայով
am