Բացառիկ կադրեր Քրեական աշխարհի հեղինակություն՝ Ճակոյի դստեր պսակադրությունից (ֆոտո,վիդեո)

Ինչպես հայտնել էինք,  այսօր հայաստանյան օլիգարխները և քրեական  աշխարհը խնջույքի է հավաքվել:

 Օրվա առիթը քրեական աշխարհի ներկայացուցիչ Ճակոյի դստեր`Մարիամի հարսանիքն է: Երիտասարդ զույգի՝ Մարիամի և Դավիթի  պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որից հետո խնջույքը շարունակվել է  «Ֆլորենս» ռեստորանային համալիրում, որտեղ այս պահին շարունակվում է շքեղ տոնակատարությունը: Հարս ու փեսայի քավորը «ՍԱՍ»-ի Արտակի քրոջ ամուսինն է: 

Խնջույքին  մասնակցում են Քանաքեռցի Տույը`Արթուր Ղազարյանը  ՌԴ-ից  և  արտերկրից ժամանած հայտնի հեղինակություններ:Հյուրերի թվում է  հայաստանյան օլիգարխներից Ռուբեն Հայրապետյանը, Սուրիկ Խաչատրյանը,Արթուր Բաղդասարյանը և այլն:

Հարսանիքին երգում են հայտնի աստղեր` Էրիկ Կարապետյանը, Հայկ Պետրոսյանը, Արմեն Խուբլարյանը ինչպես նաև ազգությամբ եզդի Վլեն:                  Meganews-ի տեղեկություններով Դավիթն ու Մարիամը աշխատում են Գազպրոմում:

Այս թեմայով
am