Վարդան Ղուկասյանը ԲՀԿ-ի հետ կապը խզել է. նա չի մասնակցում ԱԺ նիստերին

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը հունիսի 1-ից ԱԺ չի գնում եւ չի մասնակցում ԱԺ նիստերին:

Ղուկասյանը մայիսի 31-ին հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը միանշանակ պետք է ազատության մեջ լինի, որից հետո արժանացել էր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խիստ քննադատությանն ու հանդիմանանքին:

Վարդան Ղուկասյանը, ըստ էության, խզել է կապը կուսակցության եւ խմբակցության հետ՝ առանց դրա մասին հայտարարելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am