Դոնի Ռոստովում հրաձգության ժամանակ հայ վարորդ է վիրավորվել

Օրերս Դոնի Ռոստովի Ժմայլովա փողոցի վրա փոխհրաձգություն է տեղի ունեցել: Առանց համարանիշների երկու մեքենա մոտեցել է մեկ այլ մեքենայի և կրակ բացել վերջինիս ուղղությամբ: Մյուս մեքենայում գտնվել են վարորդը և երկու կին:

«Վարորդը 45-ամյա տեղացի Արսեն Մարկոսյանն  է եղել: Հրազենային վնասվածքներով նրան տեղափոխել են հիվանդանոց»,- այս մասին հայտնում է «Блокнот Ростов» պարբերականը:

Հայտնի է, որ կանայք չեն տուժել: Քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն:

 

Այս թեմայով
am