Գորիի վթարից տուժած երեխան Հայաստանի ճանապարհին է

Հուլիսի 7-ին Վրաստանի Գորի քաղաքի մոտ վթարի ենթարկված Միհրան Միրիջանյանն այս պահին Հայաստան է տեղափոխվում, հայտնում է «Ալիք Մեդիան»:

14-ամյա Միհրանը բուժում էր ստանում Թբիլիսիի Իաշվիլիի անվան հիվանդանոցում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն, ծայրահեղ ծանր:

Առավոտյան խոսք էր գնում երեխային տեղում վիրահատելու մասին, սակայն քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ նրան Հայաստան տեղափոխելու ու հետագա կոմպլեքս բուժումը հայ բժիշկների հսկողության տակ շարունակելու անհրաժեշտություն է առաջացել:

Այս պահին նա հայկական շտապօգնության մեքենայով (ռեանոմոբիլ) ու հայ բժիշկների հսկողության տակ տեղափոխվում է Հայաստան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ  Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ մահացել էին, իսկ 5-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին բուժհաստատություններ:

 

Այս թեմայով
am