Ատոմակայանին որևէ վտանգ չի սպառնում. Հակոբ Վարդանյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայաստանում գրանցված էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներին, մի քանի վարկած է նշել.«Այսօր՝ 13.46 րոպեին, 5-րդ բլոկն անջատվել է հզոր մագնիսական տատանումների հետևանքով: Էներգահամակարգում նման անջատումները կարող են տեղի ունենալ բազմաթիվ պատճառներով: Կարող է տեխնոլոգիական որևէ խնդիր առաջանալ որևէ խոշոր կայանում: Միգուցե տեխնոլոգիական խնդիրն առաջացել է 5-րդ բլոկում, ինքը անջատվել է, հետո այդ խախտումները, ցանցի միջոցով, հասել են մյուս կայաններին, անջատվել են մյսւսները:

Վարկած երկուսը նա է, որ հաճախականությունը եղել է իրանական կողմից: Մենք սինքրոն կապի միջոցով կպած են Իրանին, այսինքն՝ մեկ համակարգ է, մեկ ամբողջականություն է այս պահին: Գուցե այնտեղ է եղել խոշոր վթար:

Վարկած երեք` կարող է Երևանի ՋԷԿ-ում տեղի է ունեցել տեխնոլոգիական խնդիր, չնայած արդեն հերքել են, բայց ուսումնասիրությունները ցույց կտան, թե որտեղ է եղել խնդիրը»,- ասել է Վարդանյանը՝ դարձյալ շեշտելով, որ Ատոմակայանի հետ որևէ համընկնում չկա:

Փոխնախարարն ավելացրել է, որ որևէ կենսական նշանակության օբյեկտի վտանգ չի սպառնում:

 

Այս թեմայով
am