Հայաստանը հոսանքազրկված է․ դավադրությու՞ն, թե՞ տեխնիկական խնդիր

Այսօր օրվա երկրորդ կեսին ամբողջ Հայաստանը կանգնեց էներգետիկ խնդրի առաջ։ Հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում հոսանքազրկումներ են։

Հոսանքազրկումից կարճ ժամանակ անց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց․«Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։

Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»։

Խնդիրն, ամենայն հավանականությամբ, դեռևս մի քանի ժամ կշարունակվի։ Սա է պատճառը, որ պետական պաշտոնյաները շտապում են իրենց ֆեյսբուքյան էջերում հորդորել հանրությանը հնարավորինս քիչ էլեկտրաէներգիա օգտագործել։ 

Այս պահին դեռևս պարզ չէ, թե ո՞րն է վթարի պատճառը, սակայն տարբեր վարկածներ են շրջանառվում։ Որոշները դավադրություն են այս ամենի մեջ տեսնում և կարծում են, որ պետք է քննություն իրականացվի, որպեսզի պարզվի, թե ովքե՞ր են կանգնած սրա հետևում։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն, օրինակ, գրել է․«Դավադրության տեսությունները մերժում եմ, ի սկզբանե հայտնեմ։ Եվրոմիության Եվրոպայի խորհրդի նախագահ Տուսկն այցելում է Երևան, հայտնում է Հայաստանին տրամադրվող օգնության կրկնապատկման մասին, և՞... վթար է տեղի ունենում էներգոհամակարգում, որը կառավարվում ում կողմի՞ց, այո, ճիշտ է։ Պատահականություն է՞, գուցե, բայց խորհրդանշական»։

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության անդամ Նարեկ Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Էներգետիկ ճգնաժամ, ըստ իս, չի կարող Հայաստանում լինել, դա կարող է լինել միայն ու միայն դիտավորության արդյունք կամ, որ միշտ առճակատվել ենք, հատկապես վերջին տարիներին՝ դավադրության արդյունք։

Այ, թե ու՞մ է պետք նման իրավիճակը, և ովքե՞ր են բարձրաձայնում ու նաև լռում, սա լիքը տեղ կարող է տանել։ Ուշադիր հետևենք պատասխանատու պաշտոնյաներին և նաև նրանց, ովքեր ոչ մի կապ չունեն ոլորտի հետ, բայց ինչ-որ խառը շարժի մեջ են»։

 

Այս թեմայով
am