ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Դոնալդ Տուսկ

Եվրամիությունը քաջալերված է դինամիկայով, որն այս տարի կա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում և պատրաստակամ է օգնել պատրաստել ժողովուրդներին խաղաղության ու շեշտադրում անել մարդասիրական խնդիրների վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

ԵՄ խորհրդի նախագահը նշեց, որ երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն պայմաններ ստեղծելուն, որոնք նպաստավոր կլինեն խաղաղությանն ուղղված իրական բանակցությունների համար:

Տուսկը նշեց, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, պետք է լինի քաղաքական լուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին և սկզբունքներին. «ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ ջանքերին և շեշտադրությանը՝ ուղղված տևական ու արդար լուծում գտնելուն, որը համապատասխան կլինի Հելսինկյան եզրափակիչ ակտին: ԵՄ-ն սատարում է խաղաղության կառուցման գործողություններին»:

Այս թեմայով
am