Ֆեդերիկա Մոգերինին Հայաստանում ԵՄ նոր դեսպան է առաջադրել Անդրեա Վիկտորինին

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Անդրեա Վիկտորինին առաջադրել է որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը:

ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանի կողմից դեսպանի հավատարմագրերն ընդունելուց հետո նա կփոխարինի ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին։

Անդրեա Վիկտորինն այս պահին զբաղեցնում է  Բելառուսում ԵՄ դեսպանի պաշտոնը:

Այս թեմայով
am