Որոշ պաշտոնյաների ելույթները Երալաշի համար փայլուն թեմա են. Զոհրաբյան

Պետք չէ Նոստրադամուսը լինել, որպեսզի հիշես հենց այսօր պաշտոնավարող որոշ պաշտոնյաների, որոնց յուրաքանչյուր հրապարակային ելույթը Երալաշի համար փայլուն թեմա է: Այսօր՝ հուլիսի 10-ին, խորհրդարանում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» և կից օրենքներում փոփոխություն ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ կարծիք հայտնելով, որ այդ պաշտոնյաների ելույթները մնալու են հայ քաղաքագիտական պատմության մտքի մեջ որպես աբսուրդի շեդևրներ:

Փաթեթով առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմում լիազոր ներկայացուցչի մասով ստեղծել համապատասխան վարչական պաշտոն և վերջինիս աջակցող գրասենյակ՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանն օժանդակելու համար: Փաթեթով կարգավորվելու են գրասենյակի և ներկայացուցչի կարգավիճակները, վերջինիս նշանակման ու փոխարինման կարգը, գործունեության ուղղություններն ու լիազորությունները:

Զոհրաբյանի խոսքերով, պետք է օրենքով ամրագրել այն, թե ինչպես է նշանակվելու տվյալ պաշտոնյան, ոչ թե հույս դնել այս կամ այն պաշտոնյայի ողջախոհության վրա:

Այս թեմայով
am