Ես գնացի. Էդմոն Մարուքյանը գոհ չէ խորհրդարանում ընթացող քննարկումներից

Իրանը կարծես թե սկսում է պայմանավորվածությունները փոխել ԵՄ-ի հետ, տարածաշրջանը լարված է, Վրաստանում տեսնում եք, թե ինչ է կատարվում, Ադրբեջանն ամեն օր պատրաստվում է հարձակվել մեզ վրա: Մի հատ մեր խորհրդարանի քննարկումներին նայեք էլի, այս խորհրդարանն ադեկվա՞տ է այս վիճակին: Խորհրդարանում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» և կից օրենքներում փոփոխություն ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանն ապա դիտողություն արեց Իմ քայլից Հակոբ Սիմիդյանին և Ռուբեն Ռուբինյանին, ովքեր տեղից խոսեցին. «Ասում եք, որ ամեն ինչից բողոքում ենք, բա որ ամեն ինչից բողոքենք, ձեր հալն ի՞նչ կլինի:

Խոսքի վերջում Մարուքյանն արձանագրեց, որ քաղաքական մեծամասնությունը խանգարում է երրորդ խմբակցության ելույթը. «Ես գնացի»:

Այս թեմայով
am