Մահացել է դերասան Ռիփ Թորնը

ԱՄՆ-ում 88 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Ռիփ Թորնը, հայտնում է Daily Mail-ը՝ դերասանի հարազատներին հղումով:

Թորնը ծնվել է 1931 թվականի փետրվարին՝ Տեխաս նահանգում: Նրա կինոդեբյուտը տեղի է ունեցել 1956 թվականին, երբ նա նկարահանվել է հանրահայտ Էլիա Կազանի «Տիկնիկ» ֆիլմում՝ ոչ մեծ դերում:  

Իր կարիերայի ընթացքում Թորնը խաղացել է ավելի քան 100 գեղարվեստական ֆիլմերում: Նրան առավել մեծ ճանաչում է բերել «Սևազգեստ մարդիկ» ֆիլմաշարում գործակալ Z-ի դերը:

Նրա մահվան պատճառը չի նշվում:

Այս թեմայով
am