Ձկնաբուծարաններից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 9-ին, ժամը 17:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատի մարզի Հայանիստ գյուղի Գեղանիստ թաղամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:17-ին, մարվել՝ 19:51-ին:

Ամբողջությամբ այրվել են ձկնաբուծարանի տանիքի փայտյա կառուցատարրերը (200 քմ), խոտածածկույթ եւ եղեգնուտ (մոտ 1.5 հա):

Այս թեմայով
am