Իմ դիմումի համաձայն Գլխավոր դատախազությունը հարուցել է քրգործ. Զոհրաբյան

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինտատի շահագործման արդյունքում հարակից տների բնակիչները հսկայական վնաս են կրել, ինչը որևէ կերպ չի փոխհատուցվել: Այսօր՝ հուլիսի 10-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ավելի վաղ Իմ քայլից Արմեն Խաչատրյանը հայտնել էր, որ այս պահին գործարանի աշխատակիցները գործադուլ են անում:

Զոհրաբյանը նաև հայտնեց, որ աշխատակիցներին աշխատանքային ժամերից դուրս աշխատեցրել են, ինչի համար չեն վճարել. «Իմ դիմումի համաձայն Գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ: Մենք պետք է հետևողական լինենք, որպեսզի մարդկանց խնդիրը լուծվի:  Մեր երկրում վաղուց անցել են ստրկատիրական ինկվիզիցիայի ժամանակները»:

Այս թեմայով
am