Ագարակի պղնձամոլիբդենային գործարանում այս պահին գործադուլ է

Ագարակի պղնձամոլիբդենային գործարանում այս պահին գործադուլ է, արդեն մի քանի օր է այնտեղ խմորումներ են ընթանում: Այս մասին խորհրարանում հայտարարեց Իմ քայլի պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Պատգամավորը նշեց, որ Ագարակում կա 1000-ից ավելի աշխատակից, Ագարակի ու Մեղրիի բնակիչները, ովքեր կազմում են աշխատակիցների մեծ մասը, գտնում են, որ իրենց իրավունքները կոպտորեն խախտվել են:

Խաչատրյանը կառավարությանն առաջարկեց հրատապ միջոցներ ձեռնարկել, ուշադրության կենտրոնում պահել խնդիրը: Պատգամավորն ասաց, որ վաղը մեկնելու է Մեղրի և եթե հնարավոր է, թող իրավասու պաշտոնատար անձինք միանան իրեն և տեղում փորձեն լուծում տալ հարցին:

Աշխատակիցները պահանջում են վճարել արտաժամյա աշխատանքի համար:

Այս թեմայով
am