Երևանում հաշմանդամություն ունեցող անձանց համար ընդամենը 25 ավտոբուս կա

Դեկտեմբերի 2-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը խոսել է հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսների մասին:

«Հարցի լուծման համար դեռ զգալի աշխատանք պետք է արվի: Դրական փոփոխություններ արդեն նկատելի են, մնում է հուսալ, որ ոլորտում  սկսված բարեփոխումները շարունակական կլինեն և կհանգեցնեն շոշափելի արդյունքների: Նպատակն մեկն է. մայրաքաղաքում չմնան այնպիսի տեղեր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են շարժման խնդիրների բախվել»,-նշեց ՀԿ ղեկավարը:

Նրա խոսքով՝ Հայաստանում, ընդհանուր առմամբ, ներկայումս կա հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ կահավորված 25 ավտոբուս, որոնք,հիմնականում, տեսողական խանգարումներ ունեցող անձանց համար են հարմարեցված:

Այս թեմայով
am