Ռուսաստանում պատրաստ են վերսկսել Վրաստանի հետ ավիափոխադրումները

Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիափոխադրումները կարող են վերսկսվել: Այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով ռուսական պաշտոնական շրջանակներում իր աղբյուրին:

Պարբերականի զրուցակցի խոսքերով, Մոսկվային գոհացրել է Թբիլիսիի արձագանքը՝ կապված հաղորդավար Գեորգի Գաբունիայի հայհոյանքների հետ: Ռուսական շրջանակներում նշել են՝ եթե ռուսաֆոբիական տրամադրությունները դադարեն և Վրաստանի իշխանությունները հետևողական լինեն, չի բացառվում, որ ավիափոխադրումները կվերականգնվեն:

Բացի դրանից, ռուսական կողմը պատրաստ է ապագայում քննարկել Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղյալ համարելու հարցը: Պարբերականի աղբյուրը հայտնել է՝ եթե ապագայում իրավիճակը կարգավորվի, վերջին շրջանում կայացված բոլոր որոշումները չեղյալ կհամարվեն:

Այս թեմայով
am