ՍԴ կայքում եւ այլուր բացակայում է Քոչարյանի գործով որոշման մասին տեղեկատվությունը. փաստաբանն անհանգստացել է

ՍԴ կայքում եւ այլուր բացակայում է Քոչարյանի գործով որոշման մասին տեղեկատվությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Եգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (քրեական գործ թիվ ԵԴ/0253/01/19, մեղադրյալներ՝ Ռ.Քոչարյան, Յ.Խաչատուրով, Ա.Գեւորգյան) դատավոր Դ.Գրիգորյանը 20.05.2019թ. որոշում էր կայացրել գործի վարույթը կասեցնելու եւ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված 300-րդ հոդվածի 1-ին մասի /մինչեւ 2009թ. մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ/ համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին:
07.06.2019թ. ՀՀ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում (ՍԴԱՈ 44/1) էր կայացրել դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը մինչեւ 09.07.2019թ. երկարաձգելու մասին:

Այսօր՝ 09.07.2019թ., Սահմանադրական դատարանի աշխատակազմից հիշյալ որոշման վերաբերյալ տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի հեռախոսային հարցումներին ի պատասխան հայտնել են, որ կողմնակի անձանց տեղեկատվություն չեն տրամադրում: Այնուհետեւ աշխատակազմի ղեկավարը խնդրել էր չանհանգստացնել աշխատակիցներին: ՍԴ կայքում եւս բացակայում է այսօրվա որոշման վերաբերյալ որեւէ տեղեկատվություն:

Հիշեցնեմ, որ ընդհանուր իրավասության դատարանի գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու հիշյալ որոշումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25.06.2019թ. որոշմամբ բեկանվել էր:

Նման կարեւորության հարցի վերաբերյալ այս լռությունը մտահոգիչ է հատկապես հաշվի առնելով վերջին զարգացումները»:

Այս թեմայով
am