Ծեծկռտուքի ժամանակ Սաակաշվիլին կոտրել է թոշակառու կնոջ ձեռքը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոտրել է տարեց կնոջ ձեռքը: Այս մասին հայտնում է Odessit.ua-ն:

Պորտալի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել Օդեսսայի դատարանում, որտեղ Սաակաշվիլին փորձել է անկարգություններ հրահրել:

Ավելի ուշ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է տեղի ունեցածը՝ տարեց կնոջը մեղադրելով ագրեսիվ պահվածքի մեջ: Նախկին նախագահը նաև պնդել է, որ վերջինս օդում թափահարել է ձեռքերը, տպավորություն չի եղել, թե դրանցից մեկը կոտրված է:

Այս թեմայով
am