Պուտինին ու նրա մորը հայհոյած վրացի հաղորդավարի մոր արձագանքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու վերջինիս մորը հայհոյած վրացի հաղորդավար Գեորգի Գաբունիայի մայրը ցնցված է իրադարձություններից, որոնք հաջորդել են իր որդու հայտնի ելույթից հետո:

Այս մասին հայտնել է «Ռուսաստանի վրացիների միության» անդամ Իգոր Գվրիտիշվիլին:

«Ես լսել եմ, որ Վաշակմաձեն ցնցված է, թե ինչպես է հասարակությունն ընդունել իր որդու հայտարարությունները: Չի սպասել, որ այդպես կհայհոյեն: Սակայն այս հարցում դժվար է մոր կողմից օբյեկտիվություն սպասել»,-ասել է Գվրիտիշվիլին:

Նշենք, որ Գաբունիայի մայրը՝ Ջուլիետա Վաշակմաձեն Խորհրդային Վրաստանի վաստակավոր արտիստ է, նա 1985 թվականից աշխատել է որպես հեռուստահաղորդավոր, լրագրող, ռեժիոր:

Այս թեմայով
am