ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Տուսկը` Բաքվում

ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Այդ մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը. հայտնում է Report-ը:

«Ադրբեջանը յուրահատուկ է: Դուք համատեղում եք ավանդույթները և ժամանակակիցը: Դուք այսօրվա բարդ աշխարհաքաղաքական լանդշաֆտի պայմաններում նայում եք ինչպես Արևելքին, այնպես էլ Արևմուտքին` ի շնորհիվ ձեր ռազմավարական դիրքին: Եվ, ինչպես ես արդեն ասել եմ, ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,-հայտարարել է Տուսկը:

Այս թեմայով
am