Ադրբեջանում ողբերգական վթար է տեղի ունեցել. զոհվել են միևնույն ընտանիքի անդամներ

Ադրբեջանում 8 մարդ է զոհվել միկրոավտոբուսի վթարի հետևանքով: Եվս 1 մարդ վիրավոր է: Այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը:

Հաղորդվում է, որ մեքենայում եղել են միևնույն ընտանիքի անդամներ, որոնք դեպքի պահին գնալիս են եղել հարսանեկան արարողության:

«Միկրոավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով 8 մարդ է զոհվել, այդ թվում դպրոցահասակ 3 երեխաներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության հաղորդած տվյալներով՝ վիրավոր 24-ամյա աղջիկը դեպքից վայրից անմիջապես հոսպիտալացվել է:

Վթարի պատճառների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում: Բեռնատարի վարորդը չի տուժել:

Այս թեմայով
am