Ի՞նչ եք ակնկալում այնպիսի երկրից, որտեղ միլֆեյի կտորը մի ամբողջ տորթի չափ է․ Մարիա Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է՝ ինչ պետք է հաշվի առնեն ռուս զբոսաշրջիկները Հայաստան այցելելիս:

«Հայաստան հանգստի կամ ընկերներին այցելելու նպատակով մեկնող մարդկանց կարող եմ գործնական խորհուրդ տալ. յուրաքանչյուր հյուրասիրությունից առաջ առնվազն մեկ ժամ հավելյալ ժամանակ նախատեսեք, հակառակ դեպքում ձեր պլանը չի աշխատի: Այստեղ զարմանահրաշ հյուրասիրություն ու գրկաբացություն է տիրում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտոնյան, որն այս օրերին Հայաստանում է:

Զախարովան իր էջում գրառմանը կից լուսանկար է հրապարակել, որում միլֆեյ կոչվող աղանդերի մեծ կտոր է պատկերված:

«Ի՞նչ եք ակնկալում այնպիսի երկրից, որտեղ միլֆեյի կտորը մի ամբողջ տորթի չափ է»,- հավելել է Զախարովան:

 

Այս թեմայով
am