Զոդի կամրջի ողբերգական վթարի գործով ձերբակալվել է Toyota-ի վարորդը

Արարատի մարզի՝ Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով այսօր ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Սողոմոն Հակոբյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Այս թեմայով
am